Աշխարհի լավագույն արյունաբանները Երեւանում են

Մեկնարկել է երկօրյա արյունաբանական գիտաժողովը:
aryunabanakan

Աշխարհի լավագույն արյունաբաններն այսօր հավաքվել են Երեւանում՝ քննարկելու միջազգային փորձն ու իրականացնելու կրթական ծրագրեր: «Փոխներարկումային բուժօգնության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովում արյունաբանները խոսել են բուժման ժամանակակից մեթոդների ներդրման մասին:

«Հայաստան են ժամանել Եվրոպայի եւ Ռուսաստանի փոխներարկումային բուժօգնության առաջատար մասնագետները: Հայաստանում հիմա արյունաբանության ոլորտը բժշկության ամենազարգացող ճյուղերից է»,- վստահեցրել է հանրապետության գլխավոր արյունաբան, արյունաբանական կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը: Գիտաժողովը կարող է Հայաստանի համար փոխներարկումային բուժօգնության եվրոպական ընտանիքում ընդգրկվելու առումով առաջին քայլը լինել:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները