Նախագահը ներկա է գտնվել Արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը

Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք:
aryunabanakan

Հայաստանն արդեն ունի գերժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած արյունաբանական կենտրոն: Առողջապահության նախարարության` Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնն այսուհետ այցելուներին կընդունի հիմնանորոգված ու ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնաշենքում:

Արյունաբանական կենտրոնի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք եւ ցողունային բջիջների լաբորատորիա: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Նորաբաց բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի մատուցել ժամանակակից, որակյալ եւ հասանելի բժշկական ծառայություններ, որոնց շրջանակը զգալիորեն կընդլայնվի:

Մրցունակ գնային քաղաքականության իրականացման պայմաններում կենտրոնի բարձրակարգ ծառայություններից կարող են օգտվել նաեւ արտերկրից ժամանած հիվանդները: Ծրագիրն իրագործվել է առողջապահության նախարարության կողմից՝ կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ջանքերով:

Կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը մասնակցել է երկրի նախագահը, ով շրջայց է կատարել նորակառույց կենտրոնում:

*

*