ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 58 տարեկան

Նա մեկ մարտի դաշտում էր, մեկ` բանակցությունների սեղանի շուրջ:

Այսօր նա կդառնար 58 տարեկան, եթե չլիներ եղերական մահը: Իբրեւ նվիրյալ դաշնակցական դառնալով՝ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը մեկ մարտի դաշտում էր, մեկ` բանակցությունների սեղանի շուրջ:

Ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, մեկ տարի անց դավադիր կրակոցը պիտի կանգնեցներ նրա կյանքի ընթացքը, ազատագրված Արցախն էլ նրան չկարողացավ մոռանալ: Եվ անգամ քառորդ դար անց Արթուրի պատկերացումներն Արցախի ժողովրդի, նրա անկախ ապրելու եւ այդ անկախությունն ամրագրելու համար շարունակում են արդիական մնալ:

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*