Արթուր Ղարիբյանի հիշատակին նվիրված ցերեկույթ՝ Ստեփանավանում

Արթուր Ղարիբյանի աճյունն ամփոփված է Եռաբլուրում․․․

Արցախյան ազատամարտի հերոս Արթուր Ղարիբյանի ծննդավայր Ստեփանավանում՝ նրա անունը կրող արվեստի դպրոցում, հարազատներն ու ընկերները մասնակցել են հերոսի հիշատակին նվիրված միջոցառմանը: 1988 թվականից նա մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների, Արցախի Շահումյանի շրջանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին, դաշնակցության ջոկատներում՝ ռազմական գործողություններին:

Ցավոք, սակայն, 1992-ի նոյեմբերի 6-ին՝ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի համար մղված ինքնապաշտպանության մարտի ժամանակ, ականի պայթյունն ընդհատեց նրա կյանքը: Արթուր Ղարիբյանի աճյունն ամփոփված է Եռաբլուրում` իր ընկեր ու հրամանատար Դուշման Վարդանի կողքին:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*