Արթուր Ղարիբյանը կդառնար 50 տարեկան

Հերոսի ծննդյան օրը հարազատներն ու ընկերները նշում են առանց նրա, բայց ասում են՝ նա միայն ֆիզիկապես է բացակա:

Եթե ապրում ենք, պետք է պայքարենք, կյանքը պայքարի մեջ է: Սա էր Շուշիի առանձնակի գումարտակի գրոհային դասակի հրամանատար Արթուր Ղարիբյանի հավատամքը: Իր սկզբունքին անդավաճան՝ Արցախյան ազատամարտի առաջին օրերից Արթուրը դաշնակցության ջոկատներում մասնակցեց Հայաստանի սահմանամերձ շրջանների, Արցախի Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին:

Հերոսի ծննդյան 50-ամյակը հարազատներն ու մարտական ընկերները նշում են առանց նրա, բայց ասում են՝ Արթուրը միայն ֆիզիկապես է բացակա: Ցավով են հիշում 1992թ. նոյեմբերի 6-ը՝ Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ ականի պայթյունն ընդհատեց նրա կյանքը: Նա 25 տարեկան էր:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*