Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Անդրադրաձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին
Artur davtyan, kopirkin

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև պարբերաբար թարմացվող համագործակցության ծրագրերով նախատեսվող միջոցառումները, որոնք շարունակվում են ներկայումս, մեծապես նպաստում են դատախազների մասնագիտական ու որակական հմտությունների կատարելագործմանը:

Կոպիրկինը շեշտել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական ոլորտում կապերի առավել սերտացման անհրաժեշտությունը՝ վերահաստատելով այդ հարցում դեսպանության պատրաստակամությունը:

Անդրադրաձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները, ինչպես նաև քննարկվել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական փոխօգնության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր:

*

*