Արթուր Աբրահամը հպարտ է Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար

Գերմանիայում մի քանի անգամ տարվա լավագույն բռնցքամարտիկ ճանաչված, հայազգի Արթուր Աբրահամը հայտարարություն է տարածել
arthur-abraham1

Գերմանիայում մի քանի անգամ տարվա լավագույն բռնցքամարտիկ ճանաչված, հայազգի Արթուր Աբրահամը հայտարարություն է տարածել՝ իր հպարտությունը հայտնելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար։

Հայտարարության մեջ նշված է. «Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպարտ եմ, որ հունիսի 2­ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է Ցեղասպանական նոր ոճրագործություններ և պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար: Միշտ և ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ` Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Ձեր` Արթուր Աբրահամ»:

Մեկ Մեկնաբանություն
  • Արթուր Աբրահամը հպարտ է Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար — Armenian National Committee of America
    4 июня 2016 at 00:00

    […] Source: Yerkir Media Link: Արթուր Աբրահամը հպարտ է Բունդեսթագի կողմից Ցեղասպանու… […]

  • *

    *