Արցախում գազի սակագինը եւս կնվազի

Սյս տարի «Արցախգազն» արդեն 2-րդ անգամ է դիմում հանձնաժողովին:
artsakhgaz

Արցախում գազի սակագինը կնվազի: «Արցախգազը» դիմել է Արցախի հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով՝ գազի սակագների վերանայման հայտով:

Հայաստանի օրինակով էլ այդ ընկերությունն առաջարկում է բնակիչ-բաժանարոդների սպառած մեկ խորանարդ մետր գազի սակագինը սահմանել 139 դրամ՝ գործող 146 դրամ 70 լումայի փոխարեն:

Ջերմոցային տնտեսությունների համար էլ նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ 1000 խորանադր մետրի համար առաջարկվող սակագինը 212 դոլարն է: Իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների համար 242 դոլար:

Արձանագրենք, որ այս տարի «Արցախգազն» արդեն 2-րդ անգամ է դիմում հանձնաժողովին:

*

*