Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով

Առաջին անգամ է Արցախի ԱԳՆ-ն վիզա տրամադրում օտարերկրացի նորապսակ զույգի
zuyg-artsakh

Արտերկրից ժամանած նորապսակ զույգը մուտքի արտոնագիր է ստացել Արցախում: Նրանք ԱՀ արտաքին գործերի նախարարություն են գնացել հարսանեկան հանդերձանքով:

Արցախի արտգործնախարարության Twitter-ի միկրոբլոգից տեղեկանում ենք, որ առաջին անգամ է Արցախի ԱԳՆ-ն վիզա տրամադրում օտարերկրացի նորապսակ զույգի: Նրանք Արցախ են ժամանել մեղրամիսն անցկացնելու նպատակով:

Նրանց անուններն ու ազգության մասին մանրամասներ չեն նշվում:

*

*