Արցախում զինծառայող է զոհվել

Արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել
zinvor-zoh

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

*

*