Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ:
zinvor

Այսօր կեսօրին արցախա-ադրբեջանական սահմանում՝ մարտական հենակետում, հակառակորդի կրակոցից վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող։ Այդ մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայն պաշտոնական փաստաթղթի, հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարաելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

*

*