Արցախում զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 88.7 մլն դրամ

․․․ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում
zinvorner-banak22 (1)

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` ընթացիկ տարվա մարտի կեսի դրությամբ 1000 դրամի պարտադիր հանգանակության արդյունքում Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցվել են 88.7 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով:

*

*