Արցախի փողոցի թիվ 10 վթարային շենքերի բնակիչները բնակարան են պահանջում

Քաղաքապետարանն առաջարկել է բնակիչների մի մասին տրամադրվել բնակարաններ, իսկ մյուս մասին՝ վարձով բնակարան տեղափոխվել

Երեւանի Արցախի փողոցի թիվ 10 վթարային շենքերի բնակիչների տարհանումը ձգձգվում է: Թեեւ այդ շենքերում բնակվելու համար տարրական պայմաններ չկան, ամեն պահի հնարավոր է փլուզում լինի, սակայն բնակիչներից մի քանիսը համաձայն չեն իրենց առաջարկվող պայմաններին:

Քաղաքապետարանն առաջարկել է բնակիչների մի մասին տրամադրել բնակարաններ, իսկ մյուս մասին՝ վարձով բնակարան տեղափոխվել՝ քաղաքապետարանի կողմից վարձավճարի հատուցման պայմանով, մինչեւ կկառուցվի երկրորդ շենքը: Այսօր շենքի փախստական բնակիչներից մի քանիսը դիմում են տարել կառավարություն՝ անձամբ վարչապետին՝ պահանջելով, որ իրենց եւս բնակարան հատկացվի: Նրանց խոսքով, չեն կարող վարձով բնակարանի հույսին մնալ, քանի որ պարզ չէ՝ երբ շենքն ի վերջո կկառուցվի եւ իրականում պետությունն ինչպես կկատարի իր պարտականությունները:

*

*