Արցախի ոստիկանությունը պարզաբանում է տարածել Սամվել Բաբայանի քաղաքացիության վերաբերյալ

«Սամվել Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է հաշվառումից...»
artsakh-vostikanutyun

Արցախի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է տարածել Սամվել Բաբայանի՝ իրեն Արցախի քաղաքացիությունից զրկելու մասին հայտարարության կապակցությամբ։

«Քանի որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար  և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում (նշված հասցեում հաշվառված է առ այսօր), ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում:

Ելնելով վերոգրյալից, Սամվել Անդրանիկի Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար: Արցախի Հանրապետությունում հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում»,-մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները