Ադրբեջանն իր բանակի արատավոր բարքերի հետևանքով արձանագրված մահը փորձել է բարդել արցախյան զինուժի վրա

ԱՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել։
ah

Ադրբեջանն անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետևանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, որի հաղորդագրության մեջ նշված է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում, ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, մահվան ելքով արձանագրված հերթական դեպք: Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդ երկիրը ևս մեկ անգամ անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետևանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա»:

 

*

*