Արցախում տեղի է ունեցել ՊԲ ռազմական խորհրդի նիստ

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ
artsakh-pb

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ՝ «Միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը մարտական կանոնադրությունների պահանջներին և զարգացման ուղիները» թեմայով:

Խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ոլորտային ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված օղակների համապատասխան պաշտոնատար անձինք:

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ, որոնք վերաբերվում էին կառավարման մարմինների, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վիճակին, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությանը և հարակից այլ բնագավառների:

 

*

*