Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

«...ամենաջերմն ու հոգատարը մայրն է»
bako-sahakyan (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Մայրությունն ու գեղեցկությունը միահյուսված են իրար, քանզի յուրաքանչյուր մարդու համար ամենագեղեցիկը, ամենանուրբն ու քնքուշը, ամենաջերմն ու հոգատարը մայրն է, գեղեցիկ՝ իր անմնացորդ նվիրվածությամբ, իր փխրուն հոգու մեծությամբ, իր անփոխարինելի սիրով: Ամբողջ կյանքի ընթացքում մենք փորձում ենք այդ գեղեցկությունը գտնել մեր տիկնանց, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց մեջ՝ դրանով իսկ գնահատելով ու մեծարելով նրանց»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*