Արցախի ԱԺ-ն հաստատել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տարբերանշանը — Երկիր Մեդիա

Արցախի ԱԺ-ն հաստատել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տարբերանշանը

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 10-15-ին...
artsakh-tarberanshan

Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ` հունվարի 24-ին տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում  ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները և ամփոփվել են  տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները:

2017թ. դեկտեմբերի 10-31-ը հայտարարված մրցույթի ընթացքում 26 մասնակցի կողմից հանձնաժողովին է ուղարկվել 77 տարբերանշանի էսքիզ: Քննարկման ընթացքում հաղթող է ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը և Արմեն Ղուկասյանի ներկայացրած նախագիծը՝ պաստառների համար:

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև հոբելյանական հուշամեդալի, թեմատիկ գրքերի ու բրոշյուրների, ֆոտոալբոմի, նամականիշի թողարկում, փաստագրական ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում, հանրապետության ողջ տարածքում ցուցահանդեսների, տարբեր մրցույթների, սպորտային ու մշակութային միջոցառումների կազմակերպում:

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 10-15-ին` պահպանելով երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը: Հանդիսավոր միջոցառումները կկազմակերպվեն փետրվարի 20-ին:

 

*

*