2018-ին Արցախում ծնվել է 2336 երեխա

1179 -ը՝ տղա են, 1154-ը ՝ աղջիկ:
noracin-erexa

Անցած տարվա ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղա, 1085-ը՝ աղջիկ:

Ընդհանուր  քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 188 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 124, Հադրութում՝ 26, Քաշաթաղում՝ 22 և Շահումյանում ՝ 10 երեխա:

Հարկ է նշել, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 132 արցախցի երեխա:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում  կազմել է 2336 երեխա, որոնցից  1179 -ը տղա են, 1154-ը ՝ աղջիկ:

Ընդհանուր ծնունդներից 20-ը զույգեր են:

 

*

*