15:49 - 08.01.2019
364 Դիտում
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2018 թ. դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ծնվել է 39 երեխա, 24-ը՝ աղջիկ, 15-ը տղա:
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեխաներից 28-ը ծնվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, 6-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու, 1-ը՝ Հադրութի շրջանային բուժմիավորումներում: