«Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»

Շարմազանովն անդրադարձել է Միչիգան նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչմանը
arcax-ankaxutyun-amn-georgia

ԱՄՆ Միչիգան նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը լուրջ ձեռքբերում է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Միչիգան նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչմանը: «Սա ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-  նշեց Շարմազանովը:

ԱՄՆ Միչիգան նահանգը սեպտեմբերի 28-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Միչիգանի Սենատը ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև, որում մյուս նահանգներին ևս կոչ է արել դիմել նույն քայլին և նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

*

*