Արթիկ քաղաքը ճանաչվել է 2017թ-ի լավագույն համայնք — Երկիր Մեդիա

Արթիկ քաղաքը ճանաչվել է 2017թ-ի լավագույն համայնք

Հաղթողները որոշվել են հատուկ ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից․․․
Artik

Հայաստանի համայնքների միությունը նոյեմբերի 10-ին անցկացրեց ավանդական դարձած «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը։ «Լավագույն համայնք 2017» անվանակարգում հաղթեց Շիրակի մարզի Արթիկ քաղաքը։ «Տարվա լավագույն նշանակալից առաջընթաց արձանագրած համայնք 2017» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը և Արարատի մարզի Ուրցաձոր համայնքը։

«Բարեկարգ համայնք 2017» անվանակարգում հաղթել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքը, ինչպես նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքը։ «Մշակութային լավագույն համայնք 2017»՝ Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքները։ «Մաքուր համայնք 2017» մրցանակին են արժանացել Արարատի մարզի Աշտարակ քաղաքն ու Լոռու մարզի Թումանյան համայնքը։

«Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը նպատակ ունի ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը։ Այսպիսով ձևավորվում է առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունն անց է կացվում 2006 թվականից։

*

*