Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
buq-avtojanaparh

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, գետնաբուք է: Գավառի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

*

*