ԱԱԾ-ն լայնածավալ խուզարկությունների արդյունքում հայտնաբերել է ընդամենը մեկ ТОЗ հրացան. Արթուր Աղաբեկյան — Երկիր Մեդիա

ԱԱԾ-ն լայնածավալ խուզարկությունների արդյունքում հայտնաբերել է ընդամենը մեկ ТОЗ հրացան. Արթուր Աղաբեկյան

Մեզ հետ զրույցում Արցախի նախկին փոխվարչապետը նշեց...
artur-aghabekyan333 (1)

««Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդամենը մեկ ТОЗ հրացան, որը պատկանում է հորս»,-մեզ հետ զրույցում ասաց Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր ֆեսբուքյան էջում տեղեկացրել էր, որ հուլիսի 13-ին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել վերը նշված տարածքներում՝ «նպատակ ունենալով հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր»:

Արթուր Աղաբեկյանը խուզարկությունների առիթով բաց նամակ է հղել 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախում ստեղծված օպերատիվ շտաբի անդամներին՝ մասնավորապես նշելով, որ կատարվածը «կասկածի տակ է դնում օպերատիվ շտաբի կատարած արդար և թափանցիկ գործունեությունը և ինձ համար, առնվազն, անհասկանալի է իմ անձի՝ որպես շտաբի մեկ անդամի հանդեպ արտահայտված զրպարտությունը: Հայտնելով վերոգրյալի մասին, ակնկալում եմ շտաբի անդամների օբյեկտիվ գնահատականը»:

Արցախում հրավիրվել է հրատապ օպերատիվ շտաբի արտահերթ նիստ:

 

 

*

*