Արտեմ Ասատրյանը անդրադարձել է ԲՍՓ գործակալության պետ Արմեն Սողոյանի ձերբակալությանը — Երկիր Մեդիա

Արտեմ Ասատրյանը անդրադարձել է ԲՍՓ գործակալության պետ Արմեն Սողոյանի ձերբակալությանը

Նա չի համաձայնել հնչած այն կարծիքի հետ, թե Սողոյանը «քավության նոխազ» է:
Artem-asatryan

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձել է նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանի ձերբակալության փաստին: Արտեմ Ասատրյանը նշել է, որ այս պահին իրավական գնահատական չի տա, դա իրավական մարմինների գործառույթների շրջանակում է:

Նախարարն ասել է, որ երբ Սողոյանը եկել է նախարություն, նրա առջեւ 2 խնդիր էր դրված՝ համակարգը մաքրել այն բոլոր երեւույթներից, որոնք դրսեւորվում են քաղաքացիների հետ հարաբերություններում եւ որոնց վերաբերյալ անընդհատ եղել են այդ մտահոգությունները: Սակայն, ըստ Արտեմ Ասատրյանի, երբ որեւէ հարցադրում է եղել, չի նշվել որեւէ անուն-ազգանուն, որպեսզի հնարավոր լինի ձերբազատվել:

Նախարարի խոսքով, տարեկան 75 հազար մարդ առնչվում է այս համակարգին, եւ ցանկացած փոփոխություն կարող է ե՛ւ դրական, ե՛ւ բացասական արդյունքներ ունենալ: Արտեմ Ասատրյանը չի համաձայնել հնչած այն կարծիքի հետ, թե Սողոյանը «քավության նոխազ» է, միաժամանակ նշելով, որ նաեւ չի կարող կասկած հայտնել իրավապահ մարմինների գործողությունների մասին: Ասատրյանը նշեց, որ հաշմանդամության կարգ ստանալու հետ կապված բողոքները վերջին շրջանում նվազել էին, այսինքն՝ աշխատանքի որակն էր բարձրացել:

*

*