Գլխավոր շտաբի պետն անձամբ է հետեւում ամառային զորակոչին

Լրագրողների հետ զրույցում նա հավաատիացրել է, որ սահմանային իրավիճակը վերահսկելի է։

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կենտրոնական զինկոմիսարիատում է՝ անձամբ հետևելու ամառային զորակոչի առաջին օրվա ընթացքին:

ՀՀ զինված ուժերն ի վիճակ են զինծառայողներին ապահովել այն ամենով, ինչ նախատեսված է օրենքով:  Ամառային զորակոչի մեկնարկի առիթով լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Եթե լինեն դեպքեր, որ այս կամ այն զորամասում ինչ-որ բանով չի ապահովվում զինծառայողը, մենք պատրաստ ենք շատ արագ արձագանքելու, որոշումներ կայացնելու, լուծումներ տալու»,- ասաց պաշտոնյան: Նրա խոսքով՝ այս ընթացքում էլ մի քանի ահազանգեր եղել են, բայց 5-ից մեկն է, որ հաստատվել են, ոչ ամբողջ ծավալի, այլ որոշակի խախտումներ, որին օպերատիվ ձևով արձագանքել են:

Արտակ Դավթյանը նաև հավաստիացրեց, որ երկար են պատրաստվել այս զորակոչին և հուսով են առանց խոչընդոտների ու պատահարների այն կյանքի կոչել: «Ընթացքում էլ, եթե կարիք լինի, պատրաստ ենք շտկումներ իրականացնել»,-ասաց գլխավոր շտաբի պետը:

Լրագրողների հետ զրույցում նա հավաատիացրեց նաեւ, որ սահմանային իրավիճակը վերահսկելի է։ «Նորմալ աշխատանք է տարվում: Անհանգստության կարիք չկա»։

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*