Սփյուռքահայ մշակութային գործիչներն այցելելն են առաջնագիծ

Մարտական դիրքերից մեկում ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները եւ հիացել տղաներիանձնուրաց կերպարով:
egoyan-arsine-artsakh

Արցախում գտնվող սփյուռքահայ մշակութային գործիչները երեկ այցելել են հյուսիսային սահմանի առաջնագիծ: Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Նազարյանն ու Ատոմ Էգոյանը Արցախից տպավորություններն ամբողջացրել են դիրքապահների հետ զրուցելով:

Մարտական դիրքերից մեկում ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները եւ հիացել հայրենիքի պաշտպանի վեհ ու անձնուրաց կերպարով: Հայրենիքի պաշտպանները հյուրերին ավելի են գոտեպնդել՝ վստահեցնելով, որ ապրիլյան պատերազմից հետո դարձել են առավել աչալուրջ ու պատրաստ:

Սփյուռքահայ մշակութային գործիչներն Արցախի սահմաններում տիրող իրավիճակի մասին շատ էին լսել: Այսուհետ՝ կկարողանան իրենք էլ պատմել՝ որպես ականատես:

«Սա ամենամեծ պատիվներից մեկն էր, որ ստացել եմ կյանքիս մեջ, եթե ոչ ամենամեծ պատիվը, որ կարող եմ ձեր մոտ գտնվել եւ աչքովս տեսնել այն, ինչ դուք ամեն օր կապրեք, ամեն օր կզգաք, ամեն օր կտեսնեք եւ այդ գործունեությունը, որ կտանեք: Մենք սփյուռքի մեջ ձեզնով շատ հպարտ ենք եւ տեղյակ ենք ձեր գործունեության մասին, բայց պետք է ասել, որ միայն գալով եւ տեսնելով է , որ իսկապես կարող ենք անդրադառնալ, թե ինչ են այդ բոլոր ջանքերը, ինչ են բոլոր արկածները, դժվարությունները, որ դուք առօրյաի մեջ կապրեք, որպեսզի պաշտպանեք մեր ազգը,մեր երկիրը, մեր հայությունը»,- ասել է դերասանուհի Արսինե Խանջյանը:

«Հայի էությունը այստեղ է, ձեր մոտ է, այս խրամատի մեջ է եւ Արցախի բոլոր խրամատների մեջ են: Եւ ձեր շնչով ենք մենք ապրում , իմանում, որ մենք, որպես հայ, որպես սփյուռքահայ տեր ունենք, ախպեր ունենք, քույր ունենք եւ Աստված ունենք եւ հող ունենք, որ պահպանվում է ձեր շնորհիվ եւ բոլոր զինվորների մայրերի, հայրերի առջեւ ուզում եմ  խոնարհվել»,- նշել է կինոբեմադրիչ  Էրիկ Նազարյանը:

 

*

*