Պահանջում եմ ուսումնասիրել Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված սպառնալիքները` ուղղված Բակո Սահակյանին. Արշավիր Ղարամյան

Մայիսի 25-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում...
xaramyan

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին` պահանջելով ուսումնասիրել մայիսի 25-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի կազմակերպիչներից մեկի` Ջիվան Աբրահամյանի ելույթը, որը պարունակում է սպառնալիքներ` ուղղված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

«Դիմում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին և պահանջում եմ ուսումնասիրել սույն թվականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցված` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները:

Կոչ եմ անում նախապատրաստել նյութեր և ԼՂՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածի կամ հոդվածների հանցանցակազմերի առկայության դեպքում քրեական գործ հարուցել, համապատասխան իրավական գնահատական տալ վերջինիս արարքին: Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ.Աբրահամյանի ելույթի վերը նշված դրվագի տեսաձայնագրությունը»,- գրված է հայտարարությունում:

*

*