Քաղաքացիները բացել են Արշակունյաց պողոտան

Ակտիվիստները նման քայլով պահանջում էին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոցը փոխել
arshakunyac (1)

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին և բացեցին Արշակունյաց պողոտան: Ակտիվիստները նման քայլով պահանջում էին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխել և ազատ արձակել ամբաստանյալներին:

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող Գագիկ Եղիազարյանի հայր` Պավել Եղիազարյանը, հայտնեց, որ ակտիվիստները որոշել են շրջափակել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը:

«Մենք որոշեցինք դադարեցնել Արշակունյաց պողոտայի արգելափակումը և բացել երթևեկությունը, սակայն դատարանի շենքը պետք է արգելափակվի` ելքն ու մուտքը: Մեր պահանջը մնում է ուժի մեջ», — ասաց Պավել Եղիազարյանը:

Հարցին` արդյոք պատրաստվում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Անշուշտ, ցանկալի կլիներ պարոն Փաշինյանի հետ հանդիպել»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հորդորեց դադարեցնել անհնազանդության ակցիաները։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները