«Արսենալ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

«Արսենալ» ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է...
henrix-mxitaryan2

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:

«Արսենալ» ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը՝ Հայաստանի դրոշի գույներով և «Շնորհավոր Անկախության օրը» գրառմամբ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:

*

*