Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլու ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողներին

«Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում...»
arsen-torosyan

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլու ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Նախարարն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ նրանցից մեկի ոտքն արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։

«Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին: Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»,-գրել է նա:

*

*