Առողջապահության նախարարն այցելել է Արմավիրի մարզի բուժհաստատություններ

«Այցելության վերջում հանդիպեցի մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրեններին»
arsen-torosyan-armavir

«Այսօր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելեցի մարզի բոլոր խոշոր բուժհաստատությունները, տեղում ծանոթացա մատուցվող ծառայություններին և առկա խնդիրներին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այցելությանս ժամանակ ներկա էին նաև բոլոր համայնքապետերը, որոնց կոչ արեցի համայնքային բյուջեներում առանձին տողով նախատեսել կոնկրետ տոկոսով ֆիքսված առողջապահական ծախսեր, որոնք կուղղվեն համայնքին սպասարկող բժշկական հաստատությունների վերանորոգմանը և սարքավորումներով հագեցմանը։

Այցելության վերջում հանդիպեցի մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրեններին, ներկայացրեցի մեր նոր մոտեցումները բազմաթիվ առողջապահական խնդիրների շուրջ, պատասխանեցի նրանց հարցերին»,– գրել է նախարար Թորոսյանը։

*

*