Հովիկ Աբրահամյանի հորեղբոր որդին ազատվել է Արմավիրի ոստիկանապետի պաշտոնից

Ըստ Արսեն Աբրահամյանի՝ իր աշխատանքից ազատվելը կապ չունի Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու հետ
vostikanutyun-mashtoc-bajanmunq

 

news.am— Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորեղբոր որդին՝ Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն, այսօր՝ հունվարի 26-ին, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Այս տեղեկությունը աղբյուրի հետ զրույցում հաստատել է Արսեն Աբրահամյանը: Ըստ նրա՝ իր աշխատանքից ազատվելը կապ չունի Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալու հետ, դա իր անձնական որոշումն է եղել:

*

*