Արփինե Հովհաննիսյանը խոստացավ ուսումնասիրել արտերկրում աշխատանք առաջարկող sms հաղորդագրության դեպքը

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան էլ է xopan.am-ից բջջային հաղորդագրություն ստացել։
arpine-hovhannisyan-xopan-a

Կառավարության ղեկավարը եւ նախարարները խորհդարան էին եկել պատգամավորների հարցերին պատասխանելու համար։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան էլ է xopan.am-ից բջջային հաղորդագրություն ստացել։ Ստացել է եւ նույնպես զարմացած է։ Նշենք, որ կայքն առաջարկում է աշխատանք արտերկրում:

«Պարզ տրամաբանությամբ պետական որեւէ կառույց կամ օպերատոր չպետք է շահագրգռված լինի քաղաքացիներին դրսում աշխատանք առաջարկել։ Սա ակնհայտ արտագաղթի խրախուսո՞ւմ է»,- հարցրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Որեւէ կերպ դա չէր կարող արվել պետական մակարդակով: Այլ հարց է, որ, օրինակ, անձնական տվյալների պաշտպանության օրենքով, իրավաչափ չէ նման հաղորդագրություններ ուղարկել անձնական հեռախոսահամարներին։ Այս դեպքի վերաբերյալ էլ մենք կիրականացնենք ուսումնասիրություն, որի արդյունքների մասին ձեզ տեղյակ կպահեմ»,- վստահեցրեց Արփինե Հովհաննիսյանը:

 

 

*

*