Արփինե Հովհաննիսյանն ու Վահագն Գրիգորյանը ՀԿ են հիմնադրել

Այս մասին Հովհաննիսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ
arpine-hovhannisyan

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ հիմնադրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը: Ըստ Հովհաննիսյանի՝ կազմակերպության հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդումը։

Այս մասին Հովհաննիսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ, որում մասնավորապես ասված է․

«Մեր գործունեության ուղղությունները բազմաթիվ են, մենք լինելու ենք ամենատարբեր ոլորտներում, վերահսկելու ենք պետական յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր պաշտոնյայի այն գործունեությունը, որը կարող է վտանգել մարդու իրավունքները, ժողովրդավարության և իրավունքի գերակայությունը։

Հ.Գ. 1. Ներկայում արդեն աշխատում ենք մեր առաջին զեկույցի վրա, որը մարտի սկզբին հասանելի կլինի, և կարող եմ վստահեցնել, որ իր բովանդակությամբ և քննարկման դրված հարցերի ու լուծումների համապարփակությամբ եզակի է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախկին պատգամավորը հայտնել էր, որ ժամանակավորապես կասեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին և զբաղվելու է հասարակական, իրավաբանական գործունեությամբ, նաև դասախոսելու է:

*

*