Արփա-Սեւան թունելային ջրատարով լիճ է հոսել 4 միլիոն 655 հազար խորանարդ մետր ջուր

Արդեն չորս օր է` թունելային ջրատարը գործարկվել է
sevan

Արդեն չորս օր է, ինչ Արփա-Սեւան թունելային ջրատարով ջուր է հոսում Սեւանա լիճ: Մարտի 27-ի դրությամբ արդեն Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 4 միլիոն 655 հազար խորանարդ մետր ջուր՝ օրական 1 միլիոն 168 հազար խորանարդ մետր միջին թողունակությամբ։

2018 թվականի մարտի 27-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Ելքերի մեծացում է դիտվել նաեւ Սեւան թափվող Մասրիկ, Արգիճի, Ձկնագետ, Գավառագետ գետերում:

*

*