Երեւանում բացվել է «Առողջապահություն՝ 21-րդ դար» ցուցահանդեսը

Միջոցառման շրջանակներում հնարավոր է ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների...

Երեւանում մեկնարկել է միջազգային մասնագիտացված «Առողջապահություն XXI դար» ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ մարտի 3-ը Երեւանում: Այն տարածաշրջանի բժշկական մասնագիտացված խոշոր ցուցահանդեսներից մեկն է:

Միջոցառման շրջանակներում հնարավոր է ծանոթանալ կիրառական բժշկության, բուժման մեթոդների, հիվանդությունների ախտորոշման եւ վաղ փուլերում կանխարգելման նորագույն ձեռքբերումներին:

Այստեղ է տեղափոխվել հայկական բժշկական աշխարհը. խոշոր բժշկական կենտրոններն են, դեղագործական ընկերություններն ու լաբորատորիաները: Ամենախոշոր տաղավարում ներկայացված է երեք բժշկական կենտրոն՝ «Էրեբունի», «Նաիրի» ու «Տավուշ» բժշկական կենտրոնները: Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը ցուցահանդեսի ընթացքում անձամբ է ներկայացնում վերջին տարիների հաջողությունները: Հանրապետության ամենահաջողակ ուռոլոգներից մեկը հիմա ղեկավարում է հսկա հիվանդանոցային համալիր: Հաջողության գաղտնիքը բացում է՝ արդեն ստեղծված ամուր հիմքեր ու գիշեր-ցերեկ կատարվող աշխատանք:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

*

*