Արմինե Մարգարյանն ազատվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

Նա այդ պաշտոնում նշանակվել էր փետրվարին:
armine-margaryan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:

Արմինե Մարգարյանն այդ պաշտոնում նշանակվել էր փետրվարին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը, որում նշանակվել էր 2018թ. հուլիսի 2-ին։

*

*