Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է:

Կապիտան Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում:

1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստանից վերադառնալով, Արմենակ Ուրֆանյանն ընդունվել է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո «լեյտենանտ» սպայական կոչումով նշանակում է ստացել։

Զորքերում անցկացրած ծառայության արդյունքում 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջին գծում։

2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*