Կապիտան Ուրֆանյանը հերոսացել է՝ միայնակ շարունակելով մարտը մինչեւ վերջ

Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է նահատակված հերոսներից եւս մեկի անունը եւ մանրամասներ ներկայացրել...
armenak-urfanyan

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է մեր նահատակված հերոսներից եւս մեկի անունը եւ մանրամասներ ներկայացրել նրա վերջին մարտից։

Եւ այսպես.

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից, Նորքի ԶԿ,
Հոգեհանգիստը տեղի կունենա 05.04.2016թ. ժամը՝ 17:00
Հուղարկավորությունը` 06.04.2016թ. ժամը 14:00
հասցեն` ք. Երևան, Պռոշյան փողոց` Սբ. Հովհաննես եկեղեցի:

«Կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր:

Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին: Փառք մեր հերոսներին»,- գրում է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հրապարկվել էին նաեւ մի քանի այլ զոհվածների անուներ։

*

*