Արմեն Սարգսյանը շնորհավորել է Յուրի Հովհաննիսյանին

Ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․․․
yuri-hovhannisyan

Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Անգնահատելի է Ձեր ավանդը փորձարարական միջուկային ֆիզիկայի զարգացման բնագավառում: Ձեր անմիջական մասնակցությամբ հայտնագործվել են Մենդելեևի պարբերական աղյուսակի մի շարք տարրեր, և Ձեր անունն իր հավերժական տեղն է գտել աղյուսակի՝ մեզ հայտնի վերջին տարրերի շարքում: Ձեր գիտական վաստակն արժանի է խոնարհման և հպարտությամբ է լցնում հայորդիների սրտերը»:

*

*