«Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը»․ Արմեն Սարգսյան

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
armen-sargsyan2

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի′ ուսուցիչներ,

Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինս է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ:  Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը:

Ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է:

Շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ:

Առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

*

*