Նախագահը պատրաստակամ է օգնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերին

Արմեն Սարգսյանը հուլիսի 31-ին ընդունել է Տանյա Ռադոչային:
armen-sargsyan-unisef

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Հանդիպմանը մասնակցել է նաեւ տիկին Նունե Սարգսյանը:

ՀՀ նախագահը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ տարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների միջոցով առողջապահական ու կրթական խնդիրների լուծմանը:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երեխաների, դեռահասների եւ երիտասարդների իրավունքների եւ բարեկեցության ուղղությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերին՝ միաժամանակ առաջարկել է ընդլայնել դրանց շրջանակը՝ լրացնելով համատեղ նոր ձեռնարկներով:

*

*