ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի′ քաղաքացիներ,
Սիրելի′ հայրենակիցներ,
1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով:
Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք ծնվում են ամեն օր, յուրաքանչյուրիս մեջ: Պետք է մեզ պատրաստ եւ ունակ զգանք դրանք իրականություն դարձնել Նոր Հայաստանում: Այսօրվա Հայաստանի առաջին ընկալումը պետք լինի այն, որ այն մի նոր միջավայր է, որը պետք է ձեւավորվի յուրաքանչյուրիս կողմից։
Մեզ պարտավորեցնում են այն մարդկանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության, ովքեր մոտեցրին այն, բայց չհասցրին տեսնել: Մենք պարտք ունենք նրանց առաջ:
Շնորհավորում եմ բոլորիս համազգային եւ համապետական տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, երջանկություն եւ լավատեսություն»: