Արմեն Սարգսյանը՝ ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր: Քվեատուփում եղել է 101 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ:

Այսպիսով, Արմեն Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ:

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:

*

*