Կոչումներ և աստիճաններ ստացան ուժային և իրավապահ համակարգի ներկայացուցիչները

Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել․․․

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառա­­յու­թյան պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առա­ջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ Թեմուր Շահնազարյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ար­դարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Խաչատրյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդա­րա­դատության առաջին դասի խորհրդական Հայկ Գրիգորյանին, ՀՀ գլխավոր դատախազ, արդարադա­տու­թյան առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին բարձրագույն զինվորական կոչումներ և դասային աստիճաններ շնորհելու մասին:

Շարունակությունը՝ այստեղ։

*

*