Նախագահ Սարգսյանն այցելել է Հիսուս Քրիստոսի մկրտության Հորդանան գետի ափին գտնվող վայր

Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում
armen-sargsyan

Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է Հիսուս Քրիստոսի մկրտության Հորդանան գետի ափին գտնվող վայր:

Նախագահը շրջել է քրիստոնեական այդ սրբավայրում, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։

Նա նշել է, որ Հորդանանի հոգատարությունը նմանատիպ համաշխարհային սրբավայրի նկատմամբ քաղաքակրթությունների համերաշխության և երկխոսության լավագույն վկայությունն է։

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Հորդանան գետի ափին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի և մոմ վառել։

*

*