Ինձ համար Գյումրին տուն է, ես տուն եմ եկել. նախագահ Սարգսյանի այցը՝ Գյումրի

Հանրապետության նախագահը շրջել է Գյումրիի պատմական կենտրոնով, զրուցել...

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հերթական անգամ այցելել է Գյումրի: Նախագահի այցը, ավանդույթի համաձայն, կրկին ոչ պաշտոնական է եղել:

Գյումրիի փողոցներով քայլող Հանրապետության նախագահին հանդիպած լրագրողի հարցմանը, թե ինչով է պայմանավորված նրա այցը՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Ինձ համար Գյումրին տուն է, ես տուն եմ եկել, և դրա համար որևէ հատուկ պայմանավորվածություն պետք չէ»::

Հանրապետության նախագահը շրջել է Գյումրիի պատմական կենտրոնով, զրուցել իրեն հանդիպած քաղաքացիների հետ, ծանոթացել փողոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին:

Գյումրիի Աբովյան փողոցում նախագահ Սարգսյանը պատահաբար ականատես է դարձել նկարահանվող նոր ֆիլմի աշխատանքներին: Նախագահը հետաքրքրվել է ֆիլմի պատմությամբ, նրան հատկապես շատ են դուր եկել ֆիլմի դրվագներից մեկում նկարահանվող փոքրիկ Անին ու Մանվելը: Նախագահը մոտեցել է երեխաներին և զրուցել նրանց ու ֆիլմի ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանի առաջարկությամբ, զրույցը շարունակվել է նկարահանման հրապարակի հարևանությամբ գտնվող «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում: Սա Գյումրիում Արմեն Սարգսյանի սիրած վայրերից է, ուր նախագահը գրեթե միշտ այցելում է քաղաքում գտնվելիս:

Թեյի և հենց սրճարանում պատրաստվող խմորեղենի սեղանի շուրջ Հանրապետության նախագահը զրուցել է ֆիլմում նկարահանվող փոքրիկ դերասանների՝ Անիի և Մանվելի հետ, ծանոթացել նրանց մարմնավորած հերոսների և նրանց իրական կյանքի պատմությանը: Նախագահը հետաքրքրվել է երեխաների նախասիրություններով, հարց ու փորձ արել նրանց ընտանիքների, ընկերների մասին:

Հանրապետության նախագահը Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է պատարագի և իր մոմը վառել եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ:

37620_b

 

*

*