Արմեն Սարգսյանը Fake նախագահ է. բողոքի երթ՝ դեպի նախագահի նստավայր

Բողոքի ակցիան կրում է «#Anti_Fake_PRESIDENT» խորագիրը
fake-president

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ այս պահին իրականացվում է խորհրդանշական բողոքի ակցիա։  Այն կրում է «#Anti_Fake_PRESIDENT» խորագիրը, իսկ մասնակիցները Բաղրամյան 1 հասցեից քայլելու են Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր։

Ըստ կազմակերպիչների՝ ակցիայի նպատակն է «ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ, կամ Fake նախագահ է»։

Մասնակիցներ վստահեցնում են, որ ակցիան ընթանալու է խորհրդանշական գործողություններով, ինչպես նաև AntiFake.am-ի կողմից Արմեն Սարգսյանին շնորհվելու է հատուկ մրցանակ։

*

*