Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահին

Նրանք մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների շուրջ:
armen-sargsyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:

Զրուցակիցներն անդրադարձել են ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, ինչպես նաև մտքեր փոխանակել նախագահական տարբեր նախաձեռնությունների շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:

*

*